ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ Է
«44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ թուրք քաղաքագետը քարտեզի վրա ցույց տալով ասաց, որ հենց հիմա թուրքական բանակը ատամներով ու ճանկերով ճանապարհ է բացում Զանգեզուրով դեպի Նախիջևան՝ միավորելով ողջ թուրքական աշխարհը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Իսմայիլօղլուն հայտարարեց, որ եթե Զանգեզուրի միջանցքի հարցը լուծվի այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, ապա Թուրքիան անմիջապես կսկսի Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը: